ԱՄՆ-ը զենք գնելու համար 2,2 միլիարդ դոլարի ներդրումներ կտրամադրի Ուկրաինային և նրա 18 հարևաններին
ԱՄՆ-ի վարչակազմը 2,2 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինային և նրա 18 հարևաններին՝ ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երկարաժամկետ ներդրումների տեսքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է հինգշաբթի օրը հրապարակված պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր հայտարարության մեջ, որը ավելի վաղ չհայտարարված այցով ժամանել էր Կիև։
Փաստաթղթում նշվում է, որ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է Կիևին 675 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ տրամադրելու մասին, որը «ներառում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից լրացուցիչ զենք, զինամթերք և տեխնիկա»։
«Բացի այդ, այսօր մենք նաև ծանուցում ենք Կոնգրեսին օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում լրացուցիչ 2,2 միլիարդ դոլար երկարաժամկետ ներդրումներ տրամադրելու մեր մտադրության մասին՝ ուժեղացնելու Ուկրաինային և նրա 18 հարևաններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մեր շատ դաշնակիցների անվտանգությունը, ինչպես նաև անվտանգության այլ գործընկերների տարածաշրջանային անվտանգությունը, որը հնարավոր է ապագայում ռուսական ագրեսիայի վտանգի տակ հայտնվի»,-ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով, արդյունքում՝ Ջո Բայդենի նախագահության սկզբից ի վեր Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 15,2 միլիարդ դոլար։
Ինչպես հիշեցրել է պետքարտուղարը, «Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:
«Ես այսօր կրկնեցի այս ուղերձը նախագահ Զելենսկուն և նրա թիմին Կիևում, որը կշարունակի մնալ ինքնիշխան, անկախ Ուկրաինայի մայրաքաղաքը»,-ասել է Բլինկենը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում իրավիճակի վրա կենտրոնանալը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման մեր տարածաշրջանում. Փաշինյան
- ԱՄՆ-ը հակազդել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օդում
- Ուկրաինայի զինված ուժերն այս պահին շարունակում են առաջխաղացումը, սակայն զգալի կորուստներ են կրում. Շոյգու
- ԱՄՆ-ն արգելել է սուպերհամակարգիչների համար չիպեր մատակարարել Ռուսաստան և Չինաստան
- Ուկրաինայի գրողների միությունը պահանջել է փակել Կիևում գտնվող Բուլգակովի թանգարանը
- ԱՄՆ-ն Ուկրաինային 89 մլն դոլար կտրամադրի ականազերծմանն աջակցելու համար