Ավետիք Իշխանյան. Արսեն Թորոսյանի այս բարբաջանքը որևէ առնչություն չունի խոսքի ազատության հետ
Իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է.
«Եթե Հայաստանում, ոչ միայն հանգիստ ապրում է, այլև որպես պատգամավոր բարգավաճում այնպիսի երևույթ, ինչպիսին Արսեն Թորոսյանն է«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»(Factor.am) , որը նաև ցանկալի հյուր է տարբեր հակապետական լրատվամիջոցների, ապա Հայաստանը, որպես պետություն, հայ ժողովուրդը որպես արժանապատվություն ունեցող ազգ գոյություն չունի։ Այս բարբաջանքը որևէ առնչություն չունի խոսքի ազատության հետ, այն ազգային անվտանգության վտանգ է՝ սպառնալիք,ավելին՝ խայտառակություն։
Սխալվում էր մեծն Գարեգին Նժդեհը, հայի տականքը ոչ միայն ոչ մի ազգ չունի, այլև այդքան շատ տականք, նույնպես ոչ մի ազգ չունի»։
ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը «Մեդիահաբ»-ի հետ զրույցում արագանքելով Թորոսյանի այդ հայտարարությանը, հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահը ինքն է խոստովանել, որ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը.
«Այնպես որ այստեղ խաբեության, ինքնախաբեության մասին որևէ խոսք չի կարող լինել։ Հայաստանը հետևողականորեն արել է ամեն ինչ, որպեսզի բանակցային գործընթացը չտապալվի, Ադրբեջանն է տապալել բանակցային գործընթացը և գնացել ուժի կիրառման ճանապարհով»։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր ժամանակներում հայերի մեծամասնության ուղեղում գործել է իրավիճակին հարմարվելու,գլուխ պահելու աշխարհայացք՝ կոմերցիա․ Ավետիք Իշխանյան
- Հայկական բանակը դառնում է աղքատների «մենաշնորհը»․ամոթ բոլորիս․ Ավետիք Իշխանյան
- Կոռուպցիա՝ Արցախի վաճառքի հաշվին. Ավետիք Իշխանյան
- Եվ ուզում եք կոծկել այս ահաբեկչական ակտը, թաքնվելով պատահական պայթյունի քողի տա՞կ․ Ավետիք Իշխանյան
- Ժողովրդավարությո՞ւն, թե՞ դեպի անձի պաշտանմունք․ Ավետիք Իշխանյան
- Անբարոյականության հաղթարշավը․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան