Արտակ Զաքարյան. Տարածաշրջանում ձևավորվել է հակաթուրքական կոալիցիա
ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Իրավիճակն Էգեյան ծովում վերջին շաբաթներին նկատելիորեն սրվել է Թուրքիայի և Հունաստանի փոխադարձ սադրանքների պատճառով, որոնք իրենց զինված ուժերը բերել են մարտական պատրաստվածության և ռազմանավեր են ուղարկել հակամարտության գոտի։
Հերթական էսկալացիայի համար խթանը է հանդիսացել Կիպրոսի հարավային ափերի մոտ Միջերկրական ծովի շելֆում նավթի և գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումը։ Իրավիճակն ավելի սրվեց դեպի Եվրոպա գազատարի կառուցման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր այս տարվա հունվարին Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի կողմից։
Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, ձևավորվել է հակաթուրքական կոալիցիա՝ կազմված Հունաստանից, Եգիպտոսից և Ֆրանսիայից, որին լռելյայն միացել է նաև Իսրայելը։ Եվրամիությունը փաստացի բռնեց Հունաստանի կողմը, որն Անկարային դրեց անբարենպաստ դիվանագիտական և աշխարհաքաղաքական դրության մեջ։
Որոշ չափով հակամարտությունը ձեռնտու է Էրդողանին, քանի որ այն շեղում է հասարակության ուշադրությունը ծանր տնտեսական խնդիրներից և ընտրություններից առաջ կոնսոլիդացիայի հնարավորություն է տալիս»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը չի պատրաստվում միայնակ կրել դավաճանի տիտղոսը. Արտակ Զաքարյան
- Արտակ Զաքարյան. Գլխավոր աղետը Հանրապետության հրապարակում է` կառավարության շենքում
- Արտակ Զաքարյան. Աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը
- Արտակ Զաքարյան. Նիկոլն ինքը կպատմի ամեն բան, վստահ եղեք
- Արտակ Զաքարյան. Իսկ ի՞նչ էր անում Ուկրաինան 44-օրյա պատերազմի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան