Եղիսաբեթ II-ի մահվան մասին The Guardian-ի հաղորդումը կեղծ է եղել
Եղիսաբեթ II-ի մահվան մասին հաղորդագրությունը, որը հրապարակվել է The Guardian թերթի կեղծ թվիթերյան օգտահաշվում, պարզվել է, որ անարժանահավատ է։ The Guardian-ի պաշտոնական աքաունթում, BBC-ի կայքում և այլ ռեսուրսներում թագուհու մահվան մասին հաղորդագրություններ չկան։ Այդ մասին գրում է «Գազետա ռու»
Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին Twitter-ում հայտարարությունը տարածել է The Guardian-ի կեղծ էջը։ Թագուհու մահվան պաշտոնական հաստատում չկա: Բուքինգհեմյան պալատը չի հայտարարել Եղիսաբեթ II-ի մահվան մասին։
Եղիսաբեթ II թագուհին գտնվում է իր շոտլանդական նստավայրում՝ Բալմորալ ամրոցում։ Սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատի կայքում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ թագուհու բժիշկները մտահոգված են նրա առողջությամբ և խորհուրդ են տվել նրան մնալ բժիշկների հսկողության տակ։
«Այսօր առավոտյան լրացուցիչ հետազոտություններից հետո թագուհու բժիշկները անհանգստացած են Նորին Մեծության առողջությամբ և նրան խորհուրդ են տվել մնալ բժիշկների հսկողության տակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Լիզ Թրասը հայտնել է, որ ամբողջ Բրիտանիան մտահոգ է Եղիսաբեթ 2-րդ թագուհու առողջության մասին լուրերով
- Եղիսաբեթ 2-րդը առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի հերթական միջոցառումը
- Եղիսաբեթ II թագուհու ամենամյա ընդունելությունը Բալմորալ ամրոցում անսպասելիորեն չեղարկվել է