Կառավարությունը Հայաստանի ավտոշուկաներում մեքենաների մաքսազերծման կետ կբացի
«Նախագծով ավտորանսպորտային շուկաներին վերաբերող պահանձներն ենք ցանկանում սահմանել»,-այսօր կառավարության նիստի օարկարգում ընդգրկված 26 հարցերից երկու զենուցվաղներից վերջինը ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Որաշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային փորձին:
Նախարարի խոսքով՝ փոփոխությունները Հայաստանի տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը գրավիչ կդարձնեն ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար:
«Վերցրել ենք տարբեր երկրների փորձ, սահմանվել են տարրական չափորոշիչներ, սկսած շուկայի տարածքից: Սահմանվել է, որ այնտեղ բազմաթիվ ծառայություններ պետք է լինեն՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն մեքենա գնել-վաճառել լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել մեքենան, հաշվառում իրականացնել, պետհամարանիշ ստանալ»,-հայտնեց Սանոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը բյուջեից 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզում 15 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար
- Կենսաթոշակի նվազագույն չափը 100 դրամով ավելացնելու չզեկուցվող նախագիծը զեկուցվեց գործադիրի այսօրվա նիստում
- 2021թ. պետական բյուջեի կատարողականի հսկողության ժամանակ 1.6 մլրդ դրամի խախտում է հայտնաբերվել