Շատ կուզենք տեղ տրամադրել, բայց պետք է մեր ռեսուրսները հաշվի առնենք. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Շուշիի գորգերի թանգարանի մասին
Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրելու պայմանավորվածություն է եղել, սակայն այդպես էլ դեռ ցուցադրություն չի կայացել։ Ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ պետությունը պատրաստ էր Պատմության թանգարանը տրամադրել Շուշիի գորգերի թանգարանի ցուցադրության համար, սակայն թանգարանում ընթացած վերանորոգման աշխատանքներն անընդհատ ձգձգել են այդ պրոցեսը։
«Դրանից հետո Շուշիի թանգարանի տնօրենի հետ հանդիպում չենք ունեցել, բայց մեզ տեղեկատվություն հասավ, որ այս պահի դրությամբ հետաքրքրված չէ այս թանգարանում ցուցադրել գորգերը»,- ասաց փոխնախարարը։
Նա նաև նշեց, որ առաջարկել էին մեկ այլ թանգարան էլ՝ Սարդարապատի, սակայն Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանի կողմից մերժվել է այդ առաջարկը։
«Իրականում շատ կուզենք լուծում գտնել, տեղ տրամադրել, բայց, բնականաբար, պետք է մեր ռեսուրսները հաշվի առնենք, որոնք որ ինչ-որ չափով սահմանափակ են։ Առաջարկում ենք այն թանգարանները, որոնք մեր ենթակայության տակ են, որոնք բարվոք են։ Եթե թանգարանի տնօրենը նորից կցանկանա այդ երկու թանգարաններից մեկը դիտարկել, մենք պատրաստ ենք շարունակել մեր քննարկումներն այդ ուղղությամբ»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամի երկրում արդեն հոդվածներ են գրում՝ եթե Երևանում էլ տեղ չունեք պահելու, ինչու էիք Շուշիից հանում գորգերը. Վարդան Ասծատրյան
- Հանցագործություն է կատարվել, որ Արցախում այդքան թանգարաններ մնացել են Ադրբեջանի մոտ. Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր
- Շուշիի գորգերի թանգարանում մշտական ցուցադրության է ներկայացված 120 գորգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան