ՊՆ-ում քննարկվել է «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին մասնակցած թիմերի պատրաստության ընթացքը
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել է կոնֆերանս, որին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների և ծառայությունների պետերը, «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին մասնակցած ՀՀ զինված ուժերի թիմերի ղեկավարները։
«Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին ՀՀ զինված ուժերից մասնակցած թիմերի պատրաստության ընթացքը և առաջիկա անելիքները, մրցաշարի մասնակցության արդյունքները, առաջացած խնդրահարույց հարցերն ու առաջարկությունները։
Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին Միջազգային բանակային խաղեր մասնակիցների պատրաստության որակի բարձրացման վերաբերյալ՝ հետագա մրցաշարերում առավել բարձր արդյունքներ գրանցելու և նորանոր ձեռքբերումներ ունենալու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի այս գործելաոճը ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ
- Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ. ՊՆ
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին
- Կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ