Վրաստանն արգելում է որոշ ռուսների մուտքը իր տարածք
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մարտ-հունիս ամիսներին Վրաստան է ժամանել 277 հազար 700 ռուսաստանցի. նրանցից 42 հազար 500-ը Վրաստանում մնացել են առնվազն մեկ ամիս: aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է ուկրաինական «Ղրիմ ռեալ» լրատվամիջոցը:
Աղբյուրի համաձայն՝ ՌԴ քաղաքացիներին զանգվածաբար մերժում են Վրաստան մուտք գործել։
Free Russia Foundation («Ազատ Ռուսաստան հիմնադրամ») հասարակական կազմակերպության ղեկավար Եգոր Կուրոպտևը «Ղրիմ ռեալ»-ին ասել է, որ Վրաստանը մի քանի շաբաթ առաջ ուժեղացրել է իր սահմանային հսկողությունը ռուսների նկատմամբ, արդյունքում երկայումս օրական մի քանի տասնյակ մարդկանց մուտքը երկիր սահմանափակվում է։
«Եթե չկա բնակության փաստաթուղթ, ապա ոչ մի այլ փաստաթուղթ՝ մասնագիտությունը, Վրաստանում ապրելու փաստը, ոչ էլ բնակարանների վարձակալության հետ կապված պայմանագրի առկայությունը Վրաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի երաշխիք չէ»,- ասել է Կուրոպտևը։
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ (IDFI) ՀԿ-ի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 25-ից հունիսի 30-ը Վրաստան մուտք գործած Ռուսաստանի 42 հազար 577 քաղաքացի՝ հուլիսի 31-ի դրությամբ, չի լքել երկիրը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը վիզային ռեժիմի հետ կապված նոր կարգավորումներ կմտցնի
- Թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը «ընտրություն չթողեցին» Ռուսաստանին․Դմիտրի Մեդվեդև
- Վրաստանը ներկայացնում է ԵՄ պայմանները բավարարելու գործողությունների ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները