Հադրութի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարին տուգանել են ավելի քան կես մլն դրամով
Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022 թ. սեպտեմբերի 1-ի մեղադրական դատավճռով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։
Նշվում է, որ հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ դատարանը նրան ենթարկել է 540.000 դրամի չափով տուգանքի: