«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018-ի իշխանափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենակարևոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու: Սակայն իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին, և Փաշինյանի իշխանությունը սկսեց ազատվել նախկինների կադրերից բավական արագ՝ փոխարեն նշանակելով առավել անփորձ մարդկանց:
Օրինակ՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վարչության պետերի էր աշխատանքից ազատում: Մարությանը քաղաքապետարանի աշխատակազմը կա՛մ համալրում էր իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով, կա՛մ նախապատվությունը տալիս «Իմ քայլը» դաշինքի անդամներին։
«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում 14 մարդու անհիմն ազատել էին աշխատանքից: «Հեղափոխությունից» անմիջապես հետո իշխանությունը սկսեց զտումներ իրականացնել նաև ՊԵԿ-ում:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել էին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը, ՊԵԿ տեղակալ Արմեն Սաքապետոյանը:
Սրանք ընդամենը փոքրիկ դրվագներ են այն մասին, թե ինչպես են նոր իշխանությունները պահպանում իրենց խոստումները կադրային ջարդ չիրականացնելու համատեքստում: Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արզաքանցյանին պատկանող ընկերությունը խաբել է ՀՀ-ին
- «Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, ու նրա այդ վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, արագաչափերը դեռ գործում են
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի հերթական անգամ մանիպուլացրել ու խաբել է հայ հասարակությանը
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա