Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի վեց ազատ ոճային
Սեպտեմբերի 13-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ կմեկնի ՀՀ ազատ ըմբշամարտի հավաքականը: Մեր մարզիկները երկու օր հետո կմասնակցեն այնտեղ մեկնարկող աշխարհի առաջնությանը:
Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է մարզիկների ընդհանուր պատրաստականությունից:
ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ մրցումներում Հայաստանը կներկայացնի վեց ազատ ոճային: Նրանցից յուրաքանչյուրը ի վիճակի է մրցանակակիր դառնալ ու այդ մասին վկայում է նրանց լավ մարզավիճակը:
Մրցագորգի վրա իրենց ունակությունները կդրսևորեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ):