Ամերիկացի հրահանգիչները վարժանքներ են անցկացրել Վրաստանի փրկարարների համար
Ամերիկացի հրահանգիչները Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների համար վարժանքներ են անցկացրել ջրում և լեռներում։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվել են ԱՄՆ Պաշտպանական համագործակցության գրասենյակի (US ODC) հետ համատեղ։ Զորավարժությունները տեղի են ունեցել Բորժոմիի մունիցիպալիտետում (կենտրոնական Վրաստան) և Ռաչայում (Արևմտյան Վրաստանի հյուսիս-արևելյան մաս):
Զորավարժությանին մասնակցել է 50 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Վրաստանի Պաշտպանության ուժերի ազգային գվարդիան:
Նշվում է, որ ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները վրացի փրկարարներին ցույց են տվել, թե ինչպես օգնել խեղդվողին, հատուկ մալուխային գծեր անցկացնել և արագ հոսանքով շարժվել լողալու հարմարանքներով: Նաև վրացի փրկարարները վարժվել են բարձրությունից իջնելու նապտակով պարաններով և հանգույցներով աշխատելու գործընթացում։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին հատուկ վկայականներ։
Սեպտեմբերի 9-ին Վրաստանում ավարտվել են ԱՄՆ-ի հովանու ներքո անցկացվող «Արժանի գործընկեր-2022» բազմազգ զորավարժությունները։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանից Հայաստան մոտ 2 մլն դոլարի նավթամթերք է արտահանվել
- Վրաստանի ՊՆ-ն չի արձագանքում կանանց նկատմամբ սեռական ոտնձգության փաստերին
- Վրաստանում դպրոցի մաքրուհին ընկել է երրորդ հարկի պատուհանից
- Վրաստանն արգելում է որոշ ռուսների մուտքը իր տարածք
- Վրաստանում միայն հուլիսին ընտանեկան բռնության զոհ է դարձել 609 կին, այդ թվում՝ 14-ից 17 տարեկան դեռահասներ
- Վրաստանն ակնկալում է հինգ տարում 20%-ով նվազեցնել կախվածությունը Ռուսաստան գինու արտահանումից
- Վրաստանի եկամուտը միջազգային զբոսաշրջությունից աճել է 130%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները