Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Լոնդոնի եկեղեցական պատարագին մասնակցել է մոտ 2 հազար մարդ
Ուրբաթ օրը Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում մատուցվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հիշատակին նվիրված պատարագ, որին մասնակցել է մոտ 2 հազար մարդ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ միջոցառումը հեռարձակել է BBC Broadcasting Corporation-ը։
Եկեղեցական արարողությանը, որը սկսվել է լռության րոպեով, ներկա էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը և նրա կառավարության բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին և ֆինանսների նախարար Կվազի Կվարթենգը, ինչպես նաև ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը և Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը: Հյուրերի թվում բացակայում էին թագավորական ընտանիքի ներկայացուցիչները։
Նշվում է, որ հասարակ բրիտանացիները նույնպես հնարավորություն են ունեցել ներկա գտնվել հոգեհանգստի արարողությանը, սակայն դրա բոլոր տոմսերը բաժանվել են երեք ժամում։ Ներկաների մեծ մասը ոգեկոչման արարողությանը եկել էր սև սգո հագուստով։ Միջոցառման ավարտին պաշտոնապես առաջին անգամ հնչել է բրիտանական նոր փոփոխված հիմնը, որն այժմ կոչվում է «Աստված փրկիր թագավորին», քանի որ Չարլզ III-ն է դարձել միապետ:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ
- Բրունեյի սուլթանը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո դարձել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը
- Եղիսաբեթ II-ի մահից հետո «Թագը» սերիալի նկարահանումները դադարեցվել են
- Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը. Բի-Բի-Սի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան