«Ժողովուրդ». Իրավապահները եկել այն համոզման, որ Արթուր Վանեցյանի որդին օրինական ճանապարհով է ազատվել ծառայությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը տևական ժամանակ ուսումնասիրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթղթերն ու գործընթացը: Մեր տեղեկություններով՝ այս քայլին իրավապահ համակարգը գնացել է այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս տարվա ապրիլին Ազատության հրապարակում նստացույց էր անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամիսներ շարունակ իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատման բոլոր փաստաթղթերն ու եկել այն համոզման, որ Արթուր Վանեցյանի որդին օրինական ճանապարհով է ազատվել ծառայությունից, այդ գործընթացում անօրինական որևէ բան չկա:
Ասել է թե՝ նախաքննական մարմինները նյութեր են փնտրել, որպեսզի մեղադրանք առաջադրեն և պատժեն Վանեցյանին, բայց այդ դրվագով չեն հաջողել: Հանուն արդարության՝ նշենք, որ Վանեցյանի՝ բանակում ծառայություն չանցած որդին հոր հետ կամավորական հիմունքներով Արցախ էր մեկնել 44-օրյա պատերազմի օրերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հայ համայնքի հետ Վլադիվոստոկում հանդիպում կազմակերպելը, մեղմ ասած, բավական բարդ է եղել
- «Փաստ». Առաջիկայում Պն-ում լուրջ փոփոխություններ են լինելո՞ւ
- «Ժողովուրդ». Գաղտնալսման գործը 1.5 տարի դոփում է տեղում
- «Հրապարակ». Վահագն Ալեքսանյանի առաջարկն անեկդոտի թեմա է դարձել անգամ հարազատ կուսակցությունում
- «Հրապարակ». Իշխող ուժի շարքերում խոր անվտահություն կա
- «Ժողովուրդ». Արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է, հատկապես Ռուսաստանից
- «Փաստ». Նախընտրական ասֆալտը միշտ «մոդայիկ» է
- «Ժողովուրդ». Շատ թալանչիներ Նիկոլի օրոք շարունակում են իրենց գործը ու մնում ազատության մեջ փաստացի
- «Փաստ». Բերդում «հետաքրքիր» իրավիճակում է անցնում նախընտրական քարոզարշավը իշխող ուժի համար
- «Հրապարակ». Մանվել Փարամազյանը խնդիր ունի 50+1 ստանալու
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա