Մահացել է արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբայրը
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբոր' Գրիգորի Հարությունի Ասլանյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
«Հարգարժան տիկին Հակոբյան,
Ցավով տեղեկացանք Ձեր սիրելի եղբոր' Գրիգորի Ասլանյանի անժամանակ մահվան մասին։
ԱԺ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն և զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին կիսում մեծ վիշտն ու կսկիծը։
Թող Աստված խաղաղության մեջ պահի Գրիգորի Ասլանյանի հոգին և մխիթարություն և սփոփանք պարգևի հարազատներին»,-ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ասված է ցավակցական խոսքում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի