Ուկրաինայից արտահանվող հացահատիկի ծավալը հասել է գրեթե 2,5 մլն տոննայի
Ուկրաինայի նավահանգիստներից արտահանվող հացահատիկի ծավալն այսօր կազմում է մոտ 2,5 մլն տոննա, մթերային գործարքի շրջանակներում այնտեղից դուրս է եկել 105 նավ։ Այդ մասին է Anadolu գործակալության տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
«Ուկրաինայի նավահանգիստներից գյուղմթերքների անվտանգ փոխադրման միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր դրանով անցել է 105 նավ, իսկ երթուղիով արտահանվող ցորենի ծավալը մոտեցել է 2,5 մլն տոննայի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահին Համատեղ համակարգման կենտրոնի հսկողության ներքո ուկրաինական նավահանգիստներում հացահատիկի առաքումը շարունակվում է նախատեսվածի համաձայն։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում գործարկվել է ուկրաինական հացահատիկի համակարգող կենտրոնը
- Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ունի մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ
- Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնագրեր ստորագրեցին հացահատիկի արտահանման վերաբերյալ
- ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չքաղաքականացնել հացահատիկի արտահանման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին