Պուտինը տեսակապի միջոցով բացել է Եվրոպայի ամենամեծ՝ «Մոսկովյան արև» պտտվող անիվը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Զարյադյե»-ի դահլիճից տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի այգում Եվրոպայի ամենամեծ պտտվող անիվի` «Մոսկովյան արև» -ի բացմանը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նախագահ և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Զարյադյե» դահլիճից են Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի այգու հետ կապ հաստատել, որտեղ մասնացում էին Մոսկվայի հիմնադրամն 875-ամյակին նվիրված գալա համերգին։
«Ես թույլ եմ տալիս»,-ասել է Վլադիմիր Պուտինը։
«Մոսկվայի արևը» պտտվող անիվը բաղկացած է 30 փակ խցիկից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 15 հոգու համար։ «Մոսկվայի արևի» բարձրությունը 140 մ է, անիվի մեկ պտույտը տևում է 18 րոպե 40 վայրկյան։ Սպասվում է, որ «Մոսկվայի արևը» տարեկան կգրավի մոտ 2,5 մլն զբոսաշրջիկի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա