Մեծ Բրիտանիայի թմրավաճառները նվազեցրել են թմրամիջոցների գները՝ ի նշան Եղիսաբեթ II թագուհու հիշատակի
Մեծ Բրիտանիայում դիլերները զեղչված գներով կոկաին և կետամին են առաջարկում ի նշան Եղիսաբեթ II թագուհուհիշատակի հարգանքի: VICE World News-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Թագուհու մահից մի քանի րոպե անց թմրավաճառները ակնթարթային մեսենջերներով հաղորդագրություն են ուղարկել իրենց հաճախորդներին՝ հայտնելով գնի նվազեցման մասին։ Նրանցից մեկը որոշել է վաճառել ապրանքը 96 ֆունտով, որը համապատասխանում է Եղիսաբեթ II-ի տարիքին։ Այնուամենայնիվ, պարզվել է, որ վաճառողը տրամադրել է միայն փոքր զեղչ, քանի որ նման թմրանյութերն սովորաբար արժե 100 ֆունտ: Մյուս դիլերները զգալիորեն նվազեցրել են գները:
Վաճառողները գնորդներին հայտնել են նաև, որ սգում են թագուհու համար, սակայն չեն դադարեցնի իրենց աշխատանքը, որպեսզի ապրանք մատակարարեն բոլոր սգավորներին։
Հատկանշական է, որ սա առաջին անգամը չէ, որ թմրանյութի դիլերներն առաջարկում են զեղչ՝ կապված Եղիսաբեթ II-ի հետ, հատուկ առաջարկը գործում էր նաև թագուհու գահակալության 70-ամյակի տոնակատարության ժամանակ։
ԱՄՆ-ում թմրավաճառները նույնպես որոշել են հարգանքի տուրք մատուցել թագուհու հիշատակին, այտ պատճառով արգելված ապրանքի փաթեթների վրա տեղադրել են մահացած միապետի դիմանկարը։
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Լոնդոնի եկեղեցական պատարագին մասնակցել է մոտ 2 հազար մարդ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ
- Բրունեյի սուլթանը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո դարձել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը
- Եղիսաբեթ II-ի մահից հետո «Թագը» սերիալի նկարահանումները դադարեցվել են
- Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը. Բի-Բի-Սի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան