Ֆելիքս Ձերժինսկու անվան դիվիզիայի ռոսգվարդիականները գրեթե 570 հազար ռուբլու սնունդ են գողացել
Մերձմոսկովյան Բալաշիխայում Ֆելիքս Ձերժինսկու անվան առանձին օպերատիվ ստորաբաժանումում բացահայտվել է 568 հազար ռուբլու սննդամթերքի գողություն։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը։
Նշվում է, որ հանցագործության մեջ ներգրավված են երեք խոհարար-հրահանգիչներ, պահեստի պետը և Ազգային գվարդիայի էլիտար ստորաբաժանման ճաշարանի պետը։
պարբերականի տվյալներով՝ չարագործները համոզվել են եղել, որ ապրանքների ավելցուկ կա, խնայված սնունդը դուրս են տարել դիվիզիոնի տարածքից՝ մոտակայքում գտնվող Վլադիմիրսկի շուկա և վաճառել։
Դատարանը պարզել է, որ կասկածյալները հիմնականում թանկարժեք միս ու կաթնամթերք են գողացել։ Միայն 2021-ի ամռանը նրանք ծառայողական մեքենայով տարել և շուկայում վաճառել են ավելի քան մեկուկես տոննա տավարի միս, ձողաձուկ և կարագ։ Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է 1727 կգ արտադրանքի մասին՝ 568,6 հազար ռուբլու չափով։
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ առայժմ իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են միայն խոհարարներ Իլյա Բիրյուկովը, Սերգեյ Լեոնովը և Վլադիմիր Դերևյանկոն։ Նրանց 2-4 տարով պայմանական ազատազարկման են դատապարտել՝ պարտավորեցնելով վճարել 250.000-ից 400.000 ռուբլի տուգանք:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ զինված ուժերը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել են 4397 ուկրաինական տանկ
- ՌԴ բանկերի վնասները մինչև տարեվերջ կարող են գերազանցել 200 միլիարդ ռուբլին
- Ռուսաստանցի դիվանագետները Ուկրաինայի կողմից ՌԴ բանաձևի արգելափակումն անվանել են «սրբապղծություն»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին