5G կապերը կարող են խանգարել Պենտագոնի GPS արբանյակներին
5G ցամաքային ցանցի կառուցումը կարող է խանգարել ավելի հին արբանյակներին, որոնք օգտագործվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) կողմից: Հնարավոր ռիսկերի մասին նշված է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (NAC) զեկույցում, որը պատրաստվել է Պենտագոնի աջակցությամբ: «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Military Review-ն։
Հրատարակության համաձայն՝ Ligado Networks-ը պատրաստվում է հաջորդ ամիս սկսել իր 5G համակարգի գործարկումը, սակայն պաշտպանության վարչությունը այդ առիթով մտահոգություն է հայտնում։
NAC-ի զեկույցում նշվում է, որ արբանյակային ծառայությունները կարող են վնասակար միջամտություն զգալ 5G ցանցից: Խոսքը ոչ միայն Պենտագոնի արբանյակների, այլեւ ԱՄՆ 14 այլ դաշնային գործակալությունների մասին է։
«NAC-ի մասնագետների եզրակացությունները համահունչ են դաշնային գործակալությունների առարկություններին և Iridium-ի մտահոգություններին»,-ասել է նրա խոսնակ Ջորդան Հասինը:
Գիտնականների զեկույցի համաձայն՝ առևտրային, նավիգացիոն, բջջային GPS ընդունիչների մեծ մասի համար Ligado 5G ցանցը միջամտություն չի առաջացնի։ Ինչպես Defense News-ին հայտնել է Ligado-ն՝ հաստատվում է ընկերությունում լիցենզավորված և լիազորված GPS գործողություններ վարելու ընթացակարգը: Ընկերության տվյալներով՝ ցանցի գործարկման հետ կապված հնարավոր է թարմացվեն միայն ամենահին և վատ նախագծված սարքերը։