Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, անդրադարձել այս առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներին:
Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարեւորությունը:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
- Նիկոլն անձամբ է նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի արժեզրկմանը․ Աշոտյան
- Ստեփան Դանիելյան. Ինչու է նյարդայնանում Ալիևը Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից
- Հաջիև. Մինսկի խումբն ինքնասպանություն է գործել
- ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ոչ ոք չի չեղարկել. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան