Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է թուրքական «Բայկար» ընկերության ղեկավար Հալուք Բայրաքթարի հետ և քննարկել Ուկրաինայում «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման հարցը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Զրուցակիցները կենտրոնացել են Ուկրաինայի և ընկերության միջև հետագա համագործակցության վրա՝ ուկրաինական բանակի պաշտպանունակության ամրապնդման նպատակով։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում «Բայկար» գործարանի կառուցման և ուկրաինական մասերի օգտագործմամբ նոր արտադրանքի արտադրության մանրամասները»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Զելենսկին Հալուկ Բայրաքթարին է հանձնել ուկրաինական «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդդալով։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինային Լիտվայից ուղարկած «Բայրաքթար»-ը Թուրքիան անվճար էր հատկացրել
- Լիտվան խոստացել է Ուկրաինային Բայրաքթար նվիրել, բայց գումար չունի
- Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական Սու-25, Բայրաքթար և երկու Տոչկա-Ու
- Ռուսական հակաօդային պաշտպանությունը մեկ օրում երկու «Բայրաքթար» է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին