ԱՄՆ-ից Եվրոպային կոչ են արել ինքնուրույն լուծել սեփական պաշտպանության հարցերը
Կատո ինստիտուտի ավագ գիտաշխատող և ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին օգնական Դագ Բենդոուն The American Conservative-ի սյունակում գրել է, որ Եվրոպան պետք է որոշի իր պաշտպանության հարցերը և ոչ թե հույսը դնի «ամերիկյան ձրի զենքի վրա»:
Նրա խոսքով, չնայած եվրոպացի քաղաքական գործիչների ամպագոռգոռ հայտարարություններին, պաշտպանական ծախսերի ավելացման նկատմամբ նրանց ոգևորությունը մարել է։ «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ պատճառով վերլուծաբանը քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը՝ նրան մեղադրելով անգործության մեջ։ Նա կարծում է, որ Սպիտակ տունը ոչինչ չի անում եվրոպացիներին ստիպելու փող ծախսել սեփական պաշտպանության համար։
«Երկար տարիներ եվրոպացի բարգավաճ դաշնակիցները հրաժարվում էին պատասխանատվություն ստանձնել սեփական պաշտպանության համար՝ նախընտրելով անվճար օգտագործել Ամերիկան»,-ասում է հեղինակը:
Նրան վրդովեցրել է նաև այն փաստը, որ Կիևին օգնության մեծ մասը տրամադրում է Վաշինգտոնը, իսկ եվրոպացի առաջնորդները միայն ամպագոռգոռ հայտարարություններ են անում Ուկրաինային աջակցելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Չեխ նախարարն ահազանգել է ԵՄ-ում հեղափոխության վտանգի մասին
- ԵՄ-ն իր հիվանդանոցներում բուժում է 1000 վիրավոր ուկրաինացու
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա