Արթուր Ղազինյան. Երբեք չպետք է դադարես պատրաստվել պատերազմի
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Պետք է պատրաստվել պատերազմի, նույնսիկ եթե ամեն օր երազում ես խաղաղության մասին:
Բոլոր նորմալ պետությունները, ապրելով խաղաղ պայմաններում, ամեն օր պատրաստվում են պատերազմի, քանի քաջ գիտակցում են, որ պատերազմն անխուսափելի է, եթե դրան պատրաստ չես:
Ոչ մի փաստաթուղթ, հայտարարություն, խաղաղության համաձայնագիր, թշնամու խոստում և երդում իրական խաղաղության երաշխիք չեն կարող լինել:
Խաղաղության միակ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է, պետությունն ու հայրենիքը պաշտպանելու կամքն ու ուժն է, որ ստիպում է հակառակորդին հրաժարվել պատերազմի գաղափարից:
Խաղաղության պետք է ձգտել, կարելի է խոսել խաղաղության մասին, բայց երբեք չպետք է դադարես պատրաստվել պատերազմի:
Հ.Գ. Պատերազմը միայն զենքն ու զինվորը չեն, ժամանակակից պատերազմները մղվում են բոլոր դաշտերում. տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական, ժողովրդագրական, մշակութային ու ինքնության»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ի՞նչ նոր նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ Արթուր Ղազինյանը
- Արթուր Ղազինյան. Թող պատրաստվի Օնիկ Գասպարյանը
- Փոփոխությունը սկսիր քեզնից. վերաիմաստավորիր անցյալդ, գնահատիր ներկադ ու մտածիր ապագայիդ մասին․ Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյան. Իրենց իշխանությունն է վտանգի տակ
- Ընթանում է սողացող պատերազմ և շղթայական դավաճանություն Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից․ Արթուր Ղազինյան
- Արթուր Ղազինյան. Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը
- Արթուր Ղազինյան. Շատ հետաքրքիր ու շերտային գործընթաց է ընթանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան