Բայդենը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ում սահմանած արտակարգ դրությունը
Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո երկրում սահմանված արտակարգ դրությունը։ Այդ մասին Սպիտակ տան կայքում տարածված հայտարարությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է «ահաբեկչական սպառնալիքի» պահպանման պատճառով։ Արտակարգ դրությունը պետության ղեկավարին տալիս է մի շարք լրացուցիչ իրավական լիազորություններ, որոնց նա իրավունք ունի դիմելու ցանկացած պահի։
ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարվել 2001թ. սեպտեմբերի 14-ից՝ խոշորագույն ահաբեկչություններից երեք օր անց։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ ԱՄՆ-ում առևանգել են չորս մարդատար ինքնաթիռ։ Նրանցից երկուսն ուղղել են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակների վրա, ևս երկուսը՝ Վաշինգտոն։ Չորրորդ ինքնաթիռը բաց է թողել իր թիրախը և կործանվել է Փենսիլվանիայի Շենքսվիլի մոտակայքում։ Հարձակումներից զոհվել է 2977 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Արևմուտքը Աֆղանստանում չի հասել բոլոր նպատակներին, որոնք իր առաջ դրել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո. Անգելա Մերկել
- Ամերիկացիները սգում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 19-րդ տարելիցը
- Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը ցանկանում է ցուցմունք տալ Սաուդյան Արաբիայի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան