Բաշկիրիայի 30 ձեռնարկություն մտադիր է համագործակցություն հաստատել Հայաստանի գործընկերների հետ.«Ռեգնում»
Բաշկիրիայի ավելի քան 30 ձեռնարկություն մտադիր է համագործակցություն հաստատել Հայաստանի գործընկերների հետ։ «Ռեգնումի» փոխանցմամբ՝ այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել են մարզային կառավարության մամուլի ծառայությունից։
Այս հարցը քննարկվել է մարզի կառավարությունում «Առևտրային ներկայացուցչի հետ ժամի» ձևաչափով առցանց խորհրդակցության ժամանակ։
«2022 թվականի առաջին կիսամյակում փոխադարձ առևտրի 5,2 անգամ աճը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության հետ առևտրային համագործակցությունը ոչ միայն պահպանվել, այլև ամրապնդվել է։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք աշխատել դեպի այս երկիր արտահանման մասնաբաժինն ավելացնելու ուղղությամբ»,-մամուլի ծառայությունը մեջբերել է Բաշկիրիայի արտաքին տնտեսական կապերի և կոնգրեսի գործունեության նախարար Մարգարիտա Բոլիչևայի խոսքերը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաշկիրիայից պատվիրակությունը կարող է Հայաստան այցելել 2022 թվականի նոյեմբերի սկզբին։
Հաղորդվում է, որ Բաշկիրիայի ավելի քան 30 ձեռնարկություններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, քիմիական և նավթարդյունաբերությամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների և սննդամթերքի, թղթե փաթեթավորման, մեղրի և ճենապակյա սպասքի արտադրությամբ, հետաքրքրված են Հայաստանի գործընկերների հետ համագործակցությամբ։
«Հիշեցնենք, որ 2021 թվականի արդյունքներով Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը ճանաչվել է արտաքին առևտրի լավագույն ներկայացուցչություն»,-հյտնում է «Ռեգնումը»։
Հարակից հրապարակումներ`
- Բաշկիրիայի գթասրտության տան 11 տարեց բնակիչ հրդեհի զոհ է դարձել
- Բաշկիրիայի ղեկավարը կորոնավիրուսի թեստ է անցել
- Բաշկիրիայում գործարարի՝ շան բնում թաքցրած 1 մլն ռուբլի խնայողությունը գողացել են
- Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը Հայաստանի մասին գիրք է գրել (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի