Էդգար Ղազարյան. 107:0 հարաբերակցությունը շարունակվում է դեռ պահպանվել
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«107:0 հարաբերակցությունը շարունակվում է դեռ պահպանվել
Չնայած բազմաթիվ հիմնավորումներին, պարզաբանումներին և մեկնաբանություններին` այս աշխատանքային շաբաթն ավարտվեց այն փաստի արձանագրմամբ, որ ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ մեկը դեռ չի օգտվել 2022 թվականի օգոստոսի 2-ից հետո իրեն ընձեռնված` վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու սահմանադրական իրավունքից։ Եթե որևէ պատգամավոր (կամ պատգամավորների խումբ) հանդես չեն գալիս նման նախաձեռնությամբ, դա նշանակում է, որ նրանք վստահություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը` անկախ իրենց բանավոր հայտարարություններից և պատճառաբանություններից։
Ավելին, պարզվում է, որ նրանք նաև անփոխարինելի են համարում Նիկոլ Փաշինյանին, քանզի չեն կարողանում առաջադրել նրան փոխարինող վարչապետի արժանավոր այլ թեկնածուի։
Սա փաստ է, անկախ այն բանից, թե ում համար է դա հաճելի հնչում, իսկ ում համար` ոչ այնքան։
Հուսանք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվող տարվա վերջին Տաղավար տոնին` Խաչվերացին հաջորդող շաբաթը կմեկնարկի այլ զարգացումներով` 107:0 հարաբերակցության էական փոփոխությամբ` ի հաշիվ 107-ի նվազման և 0-ի ավելացման»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Նիկոլական ավանդույթները չեն շրջանցել նաև Վայոց ձորի մարզը
- Էդգար Ղազարյան. ЗИЛ-ի վարորդը սիրում է ճախրել ուղղաթիռով
- Էդգար Ղազարյան. Դերակատարների հստակեցմանը հաշված օրեր են մնացել
- Էդգար Ղազարյան. Քիչ ժամանակ է մնացել, որ մենք արդարություն հաստատենք մեր երկրում
- Էդգար Ղազարյան. Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ ՀՊՏՀ ուսանողների և մագիստրանտների համար
- Էդգար Ղազարյան. Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել չի ստացվել
- Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը