Կառլ III-ը կարող է լինել Բրիտանիայի վերջին թագավորը. Փորձագետ
Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Կառլ III-ը, ամենայն հավանականությամբ, կդառնա Միացյալ Թագավորության վերջին միապետը, քանի որ ճգնաժամի պատճառով թագավորական ընտանիքին պահելը իռացիոնալ է: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ նման կարծիք ունի Ռուսական ռազմական պատմական ընկերակցության գիտական ղեկավար Միխայիլ Մյագկովը։
«Եթե տնտեսական իրավիճակը վատթարանա, բրիտանացիները կարող են զարմանալ. «Ինչու՞ մենք պետք է հարյուր միլիոնավոր ֆունտ ծախսենք արիստոկրատ ընտանիքի վրա, որը ոչ մի օգտակար դեր չի խաղում երկրի կառավարման գործում»,- նրա խոսքերը մեջբերել է Argumenti.ru-ն:
Մյագկովը նաև նշել է, որ նույնիսկ Եղիսաբեթ II-ի կենդանության օրոք քննարկվել է թագավորությունում դինաստիայի պահպանման հարցը։ Սակայն Մեծ Բրիտանիայի բնակչությանը կանգնեցրեց այն փաստը, որ Եղիսաբեթ II-ին հաջողվեց իր կառավարման 70 տարիների ընթացքում դառնալ ազգի խորհրդանիշ։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը բրիտանական գահին բարձրանալու կապակցությամբ շնորհավորել է Կառլ III-ին
- Կառլ III-ը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր
- Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Լոնդոնի եկեղեցական պատարագին մասնակցել է մոտ 2 հազար մարդ
- Եղիսաբեթ II-ի մահից հետո «Թագը» սերիալի նկարահանումները դադարեցվել են