Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում աղոթել միջուկային պատերազմը կանխելու համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է աղոթել Աստվածամորը՝ աշխարհը միջուկային պատերազմից փրկելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է սեպտեմբերի 10-ին Գիտությունների հայրապետական ակադեմիայի սլադերային ժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։
«Երկու ողբերգական համաշխարհային պատերազմներից հետո թվում էր, թե աշխարհը սովորել է առաջ շարժվել՝ հարգելով մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, ինչպես նաև փոխգործակցության բոլոր ձևերը: Բայց, ցավոք, այժմ մենք տեսնում ենք հետդարձի նշաններ»,- ասել է պոնտիֆիկոսը:
Հռոմի պապը կարծիք է հայտնել, որ ներկայումս վերածնվում են հին հակամարտությունները, զարգանում են ազգայնականության, ագրեսիայի զգացումները, «առաջանում են գերակայության համար պատերազմներ», որոնք ավերածություններ են բերում։
Սրբազանը ափսոսանք է հայտնել, որ միաժամանակ բազմաթիվ զինված բախումներ են տեղի ունենում։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապ. Եվրոպայում հակամարտությունների պատճառով «միջուկային էսկալացիայի» վտանգ կա
- Հռոմի պապը հայտնել է, թե ինչու չի ցանկանում վիրահատվել
- Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
- Հռոմի պապը հետաձգել է այցը Աֆրիկա
- Հռոմի պապը հայտարարել է Ռուսաստան մեկնելու և Պուտինին հանդիպելու պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան