Մեգան Մարքլը սկեսրայրի խնդրանքով չի գնացել հրաժեշտ տալու Էղիսաբեթ II-ին
Բրիտանական արքայազն Հարին հոր խնդրանքով, առանց ամերիկացի կնոջ՝ Մեգան Մարքլի, հինգշաբթի օրը ժամանել է շոտլանդական Բալմորալ ամրոց՝ հրաժեշտ տալու թագուհի Եղիսաբեթ II-ին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝այդ մասին շաբաթ օրը հայտնել է The Sun թերթը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը՝ այն ժամանակ գահաժառանգ արքայազն Չարլզը, հեռախոսով որդուն ասել է, որ կնոջ հետ Շոտլանդիա գնալը տեղին չի լինի։ «Չարլզն ասաց Հարրիին, որ Մեգանի ներկայությունը Balmoral-ում սխալ և անտեղի կլիներ այդքան տխուր պահին: Նրան ասվել էր, որ արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթը Միդլթոնը չգա հրաժեշտի արարողությանը, և որ մարդկանց թիվն իսկապես պետք է սահմանափակվի ընտանիքի ամենամոտ անդամներով»,- ասել է աղբյուրը։
Ինչպես պարզաբանում է թերթը, Թագուհու երեխաներից միայն երկուսին է հաջողվել կենդանի տեսնել Եղիսաբեթ II-ին սեպտեմբերի 8-ին նրա վիճակի վատթարացումից հետո՝ արքայազն Չարլզը և արքայադուստր Աննան։ Նրանք եղել են Շոտլանդիայում և կարողացել են արագ հասնել ամրոց, որտեղ թագուհին մահացել է ժամը 16:30-ին 96 տարեկան հասակում: Նրա մնացած երեխաներն ու թոռները ավելի ուշ են ժամանել։
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ II-ի մասին կովի էմոջիով Շերի հակասական մեկնաբանությունը բարկացրել է երկրպագուներին
- Մեծ Բրիտանիայի թմրավաճառները նվազեցրել են թմրամիջոցների գները՝ ի նշան Եղիսաբեթ II թագուհու հիշատակի
- Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Լոնդոնի եկեղեցական պատարագին մասնակցել է մոտ 2 հազար մարդ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ
- Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը. Բի-Բի-Սի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները