Նարեկ Մանթաշյան. «Ավելորդ կլինի նշել, որ սա չի կարող ներկայացնել իմ վերաբերմունքը ալենների և ալենանմանների նկատմամբ»
«Հայաստան» դաշինքի անդամ, ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատարանի վճռով Ալեն Սիմոնյանից ներողություն խնդրելուն՝ վերջինին դեբիլ ու տգետ անվանելու համար։
«Հարգելի ընկերներ, վերջին օրերին իշխանական մամուլը այս թեմայով վայնասուն էր դրել և, կարծես, դրանով փորձել էր սեփական զանգվածին կերակրել հերթական փուչ հաղթանակով։ Կարծում եմ` արժե, որ մեկնաբանեմ:
Բոլորդ գիտեք` այսօրվա դատարանների բռնազավթված և անփառունակ լինելու մասին, և ամենևին էլ անսպասելի չէր նման որոշումը:
Այո’, դատարանը մասնակի բավարարել է ալենի հայցը, և հաշվի առնելով իմ կարգավիճակը, գրավի մեծությունը և այս վճիռը չկատարելու հետևանքները, որոշում եմ կայացրել դատարանի վճիռը կատարել և բառացի հրապարակել եմ դատարանի պարտադրանքը:
Ավելորդ կլինի նշել, որ սա չի կարող ներկայացնել իմ վերաբերմունքը ալենների և ալենանմանների նկատմամբ և, կարծում եմ, բավական մեղմ եմ եղել իմ նախկին գնահատականներում:
Նշեմ, որ վճարել եմ նաև վիրավորանքի (նրա ինքնասիրության) գինը)):
Մնացածը ժամանակը ցույց կտա. կյանքը շարունակվում է, իմ մոտ ոչինչ չի փոխվել, պայքարը շարունակվում է՝ Առանց թուրքի Հայաստան...»,-գրել է Մանթաշյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյանը կմնա ազատության մեջ
- Կալանքը՝ մահակ իշխանության համար, որպեսզի ինձ ընկճեն, պայքարից հետ պահեն. Նարեկ Մանթաշյան
- Այս պայքարն ազնիվ է, ուղին՝ շիտակ, իսկ հաղթանակը՝ մոտ․ Նարեկ Մանթաշյան
- Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին