Ռուս զբոսաշրջիկները չեն սպառնում Վրաստանի անվտանգությանը. Վրաստանի ՊԱԾ
Ռուս զբոսաշրջիկների թվի աճը չի սպառնում Վրաստանի անվտանգությանը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։
«Ռուս զբոսաշրջիկներ Վրաստան են եկել 2018 և 2019 թվականներին: 2019 թվականին հաշվետու ժամանակահատվածում ուղիղ երկու անգամ ավելի շատ են ժամանել, մինչդեռ դիվերսիաներ կամ ահաբեկչություններ չեն եղել: Մեր ծառայությունները ՆԳՆ-ի և այլ կառույցների հետ միասին ամեն կերպ փորձում են զտել անցանկալի հյուրերին: Ոչ ոք հնարավորություն չի ունենա հանրային տարածքում տեսնել սահմանին կալանավորված կամ այստեղից վտարված այլ երկրների քաղաքացիների, ովքեր աչքի են ընկել չարամիտ կամ կասկածելի գործողություններում: հետևաբար պետք չէ անհանգստանալ, խուճապի մի մատնվեք»,-լրագրողներին ասել է Լիլուաշվիլին։
Նրա խոսքով, ներգնա զբոսաշրջիկների կողմից քրեական իրավախախտումների վիճակագրությունը զրոյական է։
Տեղեկատվության ազատության զարգացման վրացական ոչ կառավարական կազմակերպության (IDFI) զեկույցի համաձայն՝ 2022 թվականի մարտ-հունիս ամիսներին Վրաստան է մուտք գործել 277 հազար 698 ՌԴ քաղաքացի, 42 հազար 577 մարդ դեռ չի լքել երկիրը և գտնվում է երկրում։ Վերջիններս, ենթադրաբար, երկար ժամանակով են եկել։ Կազմակերպության տվյալներով՝ 2018-2022 թվականներին Վրաստանի քաղաքացիություն ստացած անձանց 72%-ը (6075-ը) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվը չի գերազանցում մինչ համաճարակային մակարդակը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի հրահանգիչները վարժանքներ են անցկացրել Վրաստանի փրկարարների համար
- Վրաստանից Հայաստան մոտ 2 մլն դոլարի նավթամթերք է արտահանվել
- Վրաստանի ՊՆ-ն չի արձագանքում կանանց նկատմամբ սեռական ոտնձգության փաստերին
- Վրաստանում դպրոցի մաքրուհին ընկել է երրորդ հարկի պատուհանից
- Վրաստանն արգելում է որոշ ռուսների մուտքը իր տարածք
- Վրաստանում միայն հուլիսին ընտանեկան բռնության զոհ է դարձել 609 կին, այդ թվում՝ 14-ից 17 տարեկան դեռահասներ
- Վրաստանն ակնկալում է հինգ տարում 20%-ով նվազեցնել կախվածությունը Ռուսաստան գինու արտահանումից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները