Վարդան Ոսկանյան. Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թշնամու լեզուն սովորելու նպատակահարմարության մասին մեզանում տարածված մտքային կաղապարը և դրանից բխող կառուցակարգային գործողությունները պահանջում են լրջագույն քննություն, այլ ոչ թե «պետք է իմանալ թշնամու լեզուն» փաստացի կենացի անխոհեմ համակարգայնացում։
Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է այդ թշնամու դեմ մասնագիտորեն աշխատող կառույցների, խմբերի կամ անձանց պարագայում՝ գիտահետազոտական, քարոզչական, բանակային և անվտանգային մարմիններ և այլն, սակայն համատարած ուսուցման միջոցով թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել մարտահրավերներով և վտանգներով։
Հանրահայտ է, որ բոլոր լուրջ պետությունները իրենց պետական լեզվի հանրայնացումն այլ երկրներում դիտարկում են սեփական առնվազն մշակութային, իսկ հաճախ նաև քարոզչական և նույնիսկ քաղաքական ազդեցության տարածման կամ, այլ խոսքերով, փափուկ ուժի կիրարկման կարևոր գործիք։
Ըստ այդմ, շատ պարզ լեզվով ասած՝ թշնամու լեզու գիտենալն անհրաժեշտ է այդ թշնամու դեմ համակարգային կերպող աշխատողների համար, սակայն խստորեն հակացուցված է թշնամական քարոզչության կամ այլ ներազդեցության համար խոցելի թիրախային լայն խմբերի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում
- Վարդան Ոսկանյան. Այժմ նաև հոգեբանորեն մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության»
- Վարդան Ոսկանյան. Թշնամին «տեղանվանական պատերազմ» է մղում
- Վարդան Ոսկանյան.Հայկական սրբազան հողի շարունակական հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան մեր հերթական նվաստացումը
- Իրանի տարածքով Բայրամովի նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից ի վեր. Վարդան Ոսկանյան
- Բարդարցրել է Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում. Վարդան Ոսկանյան
- Բերձորը, Աղավնոն և Սուսը թշնամուն նվիրելով՝ ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան