Վարուժան Գեղամյան. Մեր հանրությունը գիտի առկա խնդիրները, սակայն չի ստանում անհրաժեշտ ազդակներ դիմադրելու համար
Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Ձեռքիս տակ եղած հանրային կարծիքի թարմ հարցումները դարձյալ ապացուցում են, որ ՀՀ բնակչության ճնչող մեծամասնությունը չի սատարում ՀՀ դե-ֆակտո իշխանության վարած «խաղաղության օրակարգը» Թուրքիայի հետ։
«Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ» հարցին մեր երկրի բնակչության մեծամասնությունը՝ (շուրջ 60%-ը) պատասխանել է, որ ունի բացասական կարծիք, այսինքն՝ դեմ է այդ փաստացի կապիտուլիացիոն գործընթացին։ Միանշանակ դրական է տրամադրված ընդամենը 7%-ը, որն էլ իր հերթին հետևողական քարոզի արդյունք է, որ վարվում է օրնիբուն պետական և իշխանական ռեսուրսներով։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մեր հանրությունը գիտի առկա խնդիրները, սակայն չի ստանում անհրաժեշտ ազդակներ դիմադրելու համար։ Իսկ ազգային ուժերը պետք է բավականաչափ խոհեմություն և ջանք գործադրեն առկա դիմադրական պոտենցիալը ճիշտ օգտագործելու և ազգային օրակարգ հաստատելու համար։
Վերջիններիս կողմից բոլոր մեղադրանքներն ու պիտակավորումները մեր երկրի բնակչության հանդեպ ոչ միայն անարդյունավետ են, այլև սխալ ու դատապարտելի ազգային խնդիրների լուծման առումով»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ հայրենի Բերձորը իմ տնով ու տեղով վերջնականապես հանձնվեց թուրքին․ Վարուժան Գեղամյան
- Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից. Վարուժան Գեղամյան
- Մենք այլևս գործոն չենք․ Վարուժան Գեղամյան
- Ինչպես են պատկերացնում Ադրբեջան պետության ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի. Վարուժան Գեղամյան
- Հենց վերջին ՀՀ զորակոչիկներին կապիտուլյանտները հանեցին Արցախից, թուրքերն անցան հարձակման. Վարուժան Գեղամյան
- Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքը․ Վարուժան Գեղամյան
- Բալկաններում տեղի ունեցողը անուղղակի նաև ազդելու է մեզ վրա. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան