Փաշինյանը կարևորել է ՄԽ համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
Կառավարությունից հայտնում են՝ նա շնորհավորել է պարոն Ռիքերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ողջունել նրա այցը տարածաշրջան: Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է ԱՄՆ կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԽ համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը և վերջինիս փորձի օգտագործումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
- Միրզոյանը հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
- Հուսով ենք՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը․ Արցախի բռնի տեղահանված քաղաքացիների ՀԿ-ներ
- Ստեփան Դանիելյան. Ինչու է նյարդայնանում Ալիևը Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից
- Արցախցի պատգամավոր. Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը ողջունելի է
- Հաջիև. Մինսկի խումբն ինքնասպանություն է գործել
- ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ոչ ոք չի չեղարկել. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի