«Փաստ». Նախընտրական ասֆալտը միշտ «մոդայիկ» է
«Փաստ» թերթը գրում է.
«Այն, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի վիճակը, մեղմ ասած, լավ չէ, ի թիվս այլ գործոնների, վկայում են նաև նրանց ցուցակները, որոնց մեջ տեղ են գտել բավականին ուշագրավ անցյալով մարդիկ, այդ թվում՝ երկար տարիներ «նախկինների» օրոք գյուղապետ աշխատածներ: Նրանցից ոմանք նույնիսկ անցնում են քրգործերով, իսկ որոշներն էլ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում:
Կոտայքի մարզի Ակունք համայնքում էլ ՔՊ–ն հենց համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրում Հունան Ռուբենյանին, որը 30 տարի համայնքի ղեկավար է առաջադրվել ու, ինչպես համայնքում են նշում, «հավերժ համայնքապետը» միշտ վարչական ռեսուրսի օգտագործմամբ ու չարաշահմամբ է ընտրվել՝ հանդես գալով տարբեր կուսակցությունների դրոշի ներքո: Սոցցանցերում տեղեկություններ կան, որ նա թեպետ արձակուրդում է, բայց ամբողջ օրը գյուղապետարանում է անցկացնում:
Ի դեպ, ինչպես համայնքների մեծ մասում, այստեղ էլ, ըստ էության, ՔՊ-ի գլխավոր զենքը ասֆալտապատումն է: Ինչպես ասում են, նախընտրական ասֆալտը միշտ «մոդայիկ» է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Շատ թալանչիներ Նիկոլի օրոք շարունակում են իրենց գործը ու մնում ազատության մեջ փաստացի
- «Փաստ». Բերդում «հետաքրքիր» իրավիճակում է անցնում նախընտրական քարոզարշավը իշխող ուժի համար
- «Հրապարակ». Մանվել Փարամազյանը խնդիր ունի 50+1 ստանալու