Ֆրանսիայի նախկին նախագահը ԵՄ-ն համեմատել է լվացքի մեքենայի հետ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Եվրամիությունը համեմատել է լվացքի մեքենայի հետ, քանի որ այն «սպիտակեցնող ազդեցություն» է թողնում քաղաքական գործիչների վրա։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին նա հայտարարել է La Repubblica թերթին տված հարցազրույցում։
«Վերջին հաշվով, Եվրոպան լվացքի մեքենա է, որը սպիտակեցնում է ցանկացած քաղաքական գործչի: Նայեք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, բոլոր առաջնորդները թփթփացնում են նրա ուսին, նույնիսկ եթե նա պաշտպանում է դեմոկրատական տեսանկյունից բոլորովին անընդունելի դիրքորոշում: Նույնը տեղի է ունենում Լեհաստանի վարչապետի հետ»,-ասել է Օլանդը։
է նա պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի Եվրամիությունում, եթե աշնանը Իտալիայում իշխանության գան աջ քաղաքական գործիչներ, ինչպես, օրինակ, Իտալիայի եղբայրներ կուսակցության առաջնորդ Ջորջ Մելոնին, որը չէր թաքցնում իր հիացմունքը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդեպ:
Ֆրանսիայի նախկին նախագահը չի բացառել, որ Մելոնին կարող է որոշակի բախումներ առաջացնել միության ներսում, սակայն դա դժվար թե ազդի եվրոգոտում աշխատանքի սկզբունքների վրա, քանի որ Իտալիային դեռևս անհրաժեշտ են ԵՄ փողերը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսուա Օլանդը՝ «Հանուն Արցախում խաղաղության հավաքին»․ Այս պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ
- Ֆրանսուա Օլանդ․ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ բացված հակամարտությունը չափազանց շատ մարդկային կորուստների պատճառ է դարձել
- Ֆրանսիայի նախկին վարչապետը Օլանդին և Մակրոնին «սրիկա» է անվանել
- Օլանդը սատարում է Մակրոնին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա