էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով
Արդեն երրորդ տարին է, ինչ էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով:
Շրջակա միջավայրի նախարարությունից մանրամասնում են՝ շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել:
Շրջակա միջավայրի նախարարութան ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը մասնակցել է էլեկտրոմոբիլների շքերթին՝ մասնակիցների շրջանում ներկայացնելով վերջին տարիներին նախարարության գործողությունները ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներից դեպի էլեկտրական մեքենաների անցման ճանապարհին, ընթացիկ ծրագրերը, որոնց ամփոփի հիման վրա կմշակվեն ու կներդրվեն ոլորտի խթանմանը միտված այլ մեխանիզմներ ու գործիքներ:
Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ներկայում ավտոտրանսպորտն է, որի բաժինը մթնոլորտային օդ արտանետումների մեջ, ըստ տարբեր ուսումնասիրությունների, կազմում է 66.5 %։ Այն նվազեցնելու համար կառավարության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարության քայլերը էլեկտրական տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացման գործում արդյունավետ են, հետևողական ու շարունակական են լինելու:
Այդ է վկայում վերջին հինգ տարում էլեկտրական տրանսպորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների շեշտակի աճը մեր հանրապետությունում.
.29 էլեկտրոմոբիլ՝ 2017-ին
.12 էլեկտրոմոբիլ՝ 2018-ին
.145 էլեկտրոմոբիլ՝ 2019-ին
.358 էլեկտրոմոբիլ՝ 2020-ին
.1.898 էլեկտրոբոիլ՝ 2021-ին
. 1.041 էլեկտրոմոբիլ՝ 2022-ի առաջին կիսամյակում:
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մինչև արտոնությունների տրամադրումը հանրապետություն ներկրվել էր 42, իսկ դրանից հետո՝ 3.484 էլեկտրամոբիլ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի