Հագեցնող ընթրիքը չի խանգարում քաշի կորստին, բայց լավ հագեցնեղ նախաճաշն օգնում է
Աբերդինի համալսարանի կենսաբանները ցույց են տվել, որ հիմնական կերակուրի ընդունման ժամանակը չի ազդում մարդու նյութափոխանակության վրա, սակայն լավ հագեցնող նախաճաշը կարող է նպաստել քաշի ավելի հեշտ կորստին: «Գազետա ռու»-ն գրում է, որ ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Cell Metabolism-ում:
Հեղինակները հետազոտության մեջ ներգրավել են ավելորդ քաշ ունեցող կամ գեր 16 տղամարդ և 14 կին: Յուրաքանչյուր մասնակցի պատահականության սկզբունքով հանձնարարվել է ուտել իրենց կալորիաների հիմնական մասը առավոտյան կամ երեկոյան չորս շաբաթվա ընթացքում: Սննդակարգը ցածր կալորիականությամբ էր՝ 30% սպիտակուց, 35% ածխաջրեր և 35% ճարպեր: Չորս շաբաթ անց յուրաքանչյուր մասնակից մեկ շաբաթ ընդմիջում է արել, իսկ հետո վերադարձել սննդակարգին, բայց եթե առաջին փուլում հիմնական սնունդն առավոտյան էր ընդունել, ապա երկրորդում՝ երեկոյան, և հակառակը։
Փորձարկվողների ընդհանուր օրական էներգիայի ծախսերը չափվել են ջրի պիտակավորման երկակի մեթոդով: Էներգիայի ծախսերը և ընդհանուր քաշի կորուստը նույնն էին երկու խմբերի համար: Մասնակիցները չորս շաբաթվա ընթացքում նիհարել են միջինը 3 կգ-ից մի փոքր ավելի:
Մասնակիցները նշել են, որ իրենց ախորժակը ավելի լավ էր վերահսկվում այն օրերին, երբ նրանք ուտում էին լավ հագեցնող նախաճաշ, և որ նրանք իրենց կուշտ էին զգում ամբողջ օրվա ընթացքում: Չնայած ցիրկադային ռիթմը չի ազդել քաշի կորստի վրա, առատ նախաճաշը կարող է օգնել մարդկանց նիհարել իրական կյանքում, այլ ոչ թե հետազոտական միջավայրում:
Հարակից հրապարակումներ`
- Սննդաբան Կոպիտկոն խոսել է հայտնի ուտեստի մասին, որը հրահրում է ճարպի կուտակում
- Սննդաբանը հայտնել է իդեալական նախաճաշի գաղտնիքը
- Սննդաբանը խոսել է դարչինի օգտակարության մասին
- Սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որոնք ազդում են կորոնավիրուսի հակամարմինների մակարդակի վրա
- Սննդաբանը պատմել է, թե ում համար կարող է վտանգավոր լինել բանան ուտելը
- Սննդաբանն ասել է՝ ով չպետք է բանան ուտի
- Սննդաբանները թվարկել են նախաճաշի 4 վտանգավոր մթերքները
- Սննդաբանը՝ վնասակար դիետաների մասին
- Սննդաբաններն ասել են, թե ինչ հաճախականությամբ կարելի է օգտվել արագ սննդից