Թվարկվել են մթերքները, որոնք կտրուկ նվազեցնում են իմունիտետը
Եղանակի կտրուկ փոփոխությունը՝ շոգից ցրտին անցնելը մեծ սթրես է օրգանիզմի համար, այս ժամանակահատվածում իմունային պաշտպանությունը զգալիորեն թուլանում է։ Եթե մարդիկ ոչ ճիշտ սնվեն, վարակիչ կամ վիրուսային հիվանդությամբ հիվանդանալու վտանգը կավելանա: «Գազետա ռու»-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Շաքարը պաթոգենների մեծամասնության համար սննդի ամենացանկալի աղբյուրն է, իսկ քաղցր գազավորված ըմպելիքները, սպիտակ հացը և թխած մթերքները բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և ոչնչացնում բջջային թաղանթները: Սա նպաստում է իմունային համակարգի թուլացմանը, մեծացնում է բորբոքային պրոցեսների զարգացման վտանգը։
«Սա կարող է անմիջապես չդրսևորվել, մարդն ավելի շատ սկսում է հիվանդանալ վիրուսային վարակներով, հետո ի հայտ են գալիս քրոնիկական հիվանդություններ։ Բջջային մակարդակում նման փոփոխությունները, ի վերջո, կարող են հանգեցնել քաղցկեղի զարգացման»,-զգուշացրել է բժիշկը։
Իմունիտետի «թշնամիների» ցանկում է տապակած կերակուրները: Մեծ քանակությամբ յուղի վրա ջերմային մշակման գործընթացում սննդի մեջ առաջանում են քաղցկեղածիններ։ Նույնիսկ տապակած մսի վրա անվնաս կեղևը պակաս վնասակար չէ, քան հսկայական բուրգերը կամ կարտոֆիլ ֆրի:
«Ավելորդ աղը ոչ պակաս վնասակար է իմունային համակարգի համար։ Մարինացված բանջարեղենի, աղած ձկան օգտագործումը այտուց է առաջացնում, օրգանիզմում հեղուկ է կուտակում, ինչը սպառնում է արյան անոթների և սրտի հետ կապված լուրջ խնդիրների»,-նշել է Սոլոմատինան։
Աշնանային շրջանում սննդաբանը խորհուրդ է տալիս սննդակարգից բացառել այն մթերքները, որոնք բացասաբար են ազդում իմունիտետի վրա, ավելի հաճախ ուտել սեզոնային բանջարեղեն և մրգեր, հրաժարվել ալկոհոլից և այլ վատ սովորություններից։
Հարակից հրապարակումներ`
- Սննդաբան Կոպիտկոն խոսել է հայտնի ուտեստի մասին, որը հրահրում է ճարպի կուտակում
- Սննդաբանը հայտնել է իդեալական նախաճաշի գաղտնիքը
- Սննդաբանը խոսել է դարչինի օգտակարության մասին
- Սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որոնք ազդում են կորոնավիրուսի հակամարմինների մակարդակի վրա
- Սննդաբանը պատմել է, թե ում համար կարող է վտանգավոր լինել բանան ուտելը
- Սննդաբանն ասել է՝ ով չպետք է բանան ուտի
- Սննդաբանները թվարկել են նախաճաշի 4 վտանգավոր մթերքները