Պարո՛ն Քերոբյան, դուք էլ դանդաղ եք գնում-գալիս…Ալեն Սիմոնյանը՝ Վահան Քերոբյանին
«Պարո՛ն Քերոբյան, մի քիչ մոտիկ նստեք, որ այդպես երկար չգնաք-գաք, չգնաք-գաք… Դուք էլ դանդաղ եք գնում-գալիս…»,-ԱԺ նիստում Էկոնոմիկայի նախարարին դիմեց Ալեն Սիմոնյանը:
Վահան Քերոբյանը խորհրդարանում ներկա ՔՊ-ական պատգամավորներին մի քանի օրինագիծ զեկուցեց, դրանց թվում էր «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նա հայտնեց, որ աշխարհագրական նշմամբ արտադրանքն ամբողջ աշխարում հավելագնով է վաճառվում, իսկ դրա համար պետք է երաշխավորվի, որ արտադրանքը պատրաստվի կոնկրետ բնակավայրի կամ շրջանի վաղեմի ավանդույթներով՝ հաշվի առնելով որակի ժամանակակից չափորոշիչները։
Հայտնելով, որ Հայաստանում աշխարհագրական նշմամբ գրանցված է միայն մեկ արտադրանք կա՝ «Սևանի իշխանը»՝ Քերոբյանն ասաց. «Չգրանցվածները նախ՝ վատ են տեղեկացված այն մասին, թե հատկապես ինչ ընթացակարգեր է անհրաժեշտ անցնել, երկրորդ՝ նրանք չեն ձևավորում գրանցման համատեղ հայտեր։ Դրա համար էլ ցանկալի է, որպեսզի նախաձեռնությունը կարողանա դրսևորել կառավարությունը, ինչպես հարևան Վրաստանում»։
Նախարարը հայտնեց, որ պետք է լուծել նաև տեխնիկական բնույթի խնդիրները, բայց Հայաստանում չկան աշխարհագրական նշմամբ արտադրանքի սերտիֆիկացման հստակ պահանջներ։
«Օրինագիծը նպատակ ունի լուծել այս դժվարությունները և բիզնեսի համար թեթևացնել նման ապրանքների գրանցումը»,-ասաց Վահան Քերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են իրանական ցեմենտի ներմուծման 14 հազար դրամ տուրքը նվազեցնել 9 հազարի
- Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան
- Հայաստանը 26 մլն 500 հազար եվրոյի վարկ է վերցնում
- Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը՝ առանց ընդդիմության