Սիմոնյանն ու Փաշինյանը ի՞նչ ծափ տալու առիթ ունեն. Սաղաթելյան
«Ալեն Սիմոնյանն ու իր քաղաքական թիմը վերջին 2 տարին ծափահարում են թուրքերին, թշնամուն ծափերով դիմավորեցին ու շարունակում են ծափերով երկիրը հանձնել։ Ինչի՞ վրա էին ծափ տալիս կամ ինչի՞ վրա էին ուրախանում երկիրը հանձնելուց… Հազարավոր զոհերի՞։ Այսինքն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը ի՞նչ ծափ տալու առիթ ունեն»,- այսպես «Հայաստան» խմբացության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։
Ա.Սիմոնյանն այսօր ավելի վաղ ասել էր ընդդիմությունն այլընտրանք չունի, պետք է վերադառնա խորհրդարան, ՔՊ-ն էլ, «ծափերով ճանապարհել են, ծափերով էլ հետ կընդունեն», հակառակ դեպքում կզրկեն մանդատներից։
Ի. Սաղաթելյանի խոսքով, կա քաղաքական, մասնավորապես խորհրդարանական ճգնաժամ, խորհրդարանն ունի լեգիտիմության հարց։
«Ամբողջ աշխարհն այս ժամանակահատվածում տեսնելու է, որ Արցախն ու Հայաստանը զոհաբերելու հարցում ՔՊ-ն միայնակ է, չկա որևէ առողջ քաղաքական ուժ, առհասարակ հայ ժողովուրդը չի ընդունում այդ օրակարգը, դրա համար փորձում են ինչ-որ քայլեր ու գործողություններ անել՝ մի ձեռքով փորձում են սպառնալ, որ մանդատներից կզրկեն, մյուս ձեռքով փորձում են իրենց խելքով ու իրենց հասկացողությամբ սիրաշահել, որ մենք գնանք, մասնակցենք հանրության օրակարգի հետ կապ չունեցող կեղծ, իմիտացոն քննարկումներին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ի.Սաղաթելանն ընդգծեց, որ իրենց տեսնելու են խորհրդարանում, բայց իրենց օրակարգով։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցի մասին պետք է խոսվի դեկտեմբերին. Ալեն Սիմոնյան
- Գնալով բացահայտ է դառնում՝ թշնամին դրսից, օրվա իշխանությունը ներսից նույն քաղաքականությունն են տանում. Ռուստամյան
- Արամ Սարգսյան. Պետք է կանխել խաղաղության պայմանագրի կնքումը
- Իշխանափոխությունը ոչ միայն ու ոչ այնքան ներքաղաքական, որքան անվտանգային հարց է. Սեյրան Օհանյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է
- Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան