Հայաստանը 26 մլն 500 հազար եվրոյի վարկ է վերցնում
Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված 2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառմցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտարարեց, որ վարկային համաձայնագիրը 26 միլիոն 500 հազար եվրոյի չափով է։
«Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու եւ լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ Ծրագիրը։
Ծրագրի նպատակն է աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը, քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով։
ՊՀԱԾ 4-ի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝, ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի, արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը, ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները, հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն (G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում)։
Այսպիսով, հանրային ծառայությունների լայն շրջանակի արդիականացման արդյունքում նախատեսվում է մեծացնել մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետությունը և հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար՝ նպաստելով ներառական տնտեսական աճի ապահովմանը»,- նշված է նախագծում։
Ա.Մուրադյանն ասաց, որ Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրիրը պետական բյուջեի համար առաջանում է լրացուցիչ պարտավորությունները։
«Համաձայնագրով սահմանված է, որ ՎԶՄԲ-ն համաձայնում է ՀՀ-ին տրամադրել վարկ՝ 26 500 000 եվրո գումարի չափով:
Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ բազիսային տոկոսադրույք (6-ամսյա EURIBOR) + լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափով համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսված է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նշված պայմաններով և ժամկետներում սպասարկել եւ մարել վարկը»,- նշված է նախագծում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին