Ասացինք՝ «Զարթնիր Լաո», Լաոն զարթնեց և քանի ամիս է տառապում է անքնությամբ. Ռուբիկ Հակոբյան
«Եթե կարճ՝ գիտենք, որ ադրբեջանա-թուրքական ալյանսը պատրաստվում է հարձակման։ Մենք անտեր ընկած ենք այս տարածաշրջանում, ոչ ոք մեզ տեր չի կանգնելու, որովհետև, եթե պետություններ կային, որոնք մեզ պետք է տեր կանգնեին, այսօր նրանք տիրոջ կարիք ունեն»,- «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» քննարկմանն ասաց «Ակունք» կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
Նա նշեց, որ քննարկման ընթացքում հնչեցին լավ ելույթներ, բայց այս պահին դրանք մեզ ի՞նչ են տալիս. «Մենք Սարդարապատում ենք այսօր։ Եթե այն ժամանակ ունեինք Արամ Մանուկյան, Նժդեհ, այսօր այն կերպարը, որը ղեկավարում է Հայաստանը, հակացուցված է այդ կերպաներին։ Եվ այսօր միակ խնդիրը պետք է դրվի՝ ինչպես հեռացնելը նրան»։
Հարցադրում արեց՝ թե ինչո՞ւ մինչև այսօր նրան չեն հեռացրել. «Պետք է անկեղծ լինեինք ու այսօր հավաքվեինք, քննարկեինք, թե ինչու մենք ձախողեցինք համաժողովրդական շարժումը։ Ես գիտեմ, որ ձախողել ենք։
«Հայաստան» դաշինքին պաշտպանել եմ։ Դուք իրար հարցրե՞լ եք, թե պառլամենտում ինչու պարտվեցիք։ Ինչո՞ւ դուրս եկաք խորհրդարանից, եթե դուք կարող էիք նույն խորհրդարանի տարբեր դահլիճներում ձեր օրակարգը դնեիք, ձեր հարցերը դնեիք և այսօր ԱԺ նախագահը գլուխը պատին կտար, որ կասեր՝ հեռացնում է ձեզ։ Հա, հասկանում եմ, նրանք շակալներ են, գլխատեցին մեր բոլոր նվաճումները։ Նրանք հայտարարել են՝ պետական հեղաշրջումն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը։ Նրանք այդ մարդիկ են։
Ինչպե՞ս եղավ, որ 40-50 հազարանոց միտինգից մնաց 2-3 հազարը։ Հարց տվեցի՞ք։ Չենք տվել։
Ասացինք՝ «Զարթնիր Լաո», Լաոն զարթնեց և քանի ամիս է տառապում է անքնությամբ։ Արթնացրել ենք, ի՞նչ ենք անում։ Այսօր պետք է փոխել իշխանությանը ու վաղուց պետք է փոխեինք ամեն ինչով։ Ադեկվատ, ճշմարիտ պատասխանը միայն նոյեմբերի 9-ի գիշերն է եղել։ Ինքը պիտի ինքնասպան լիներ, բայց ինքնասպան չի լինի, բոլորին կսպանի։
Խորհրդարան վերադարձեք, բոյկոտեք նիստերը, դահլիճներ կան, ձերն ենք դրանք։ Ձեր օրինագծերով, նախագծերով մտեք, հրավիրեք պրոֆեսիոնալների։
Եկեք իրարից չնեղանանք, ընդունեք որպես հիմք իրար հետ խոսելը։ Այդ ձևով կարող ենք այս վիճակից դուրս գալ»,- ասաց Ռ.Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սիմոնյանն ու Փաշինյանը ի՞նչ ծափ տալու առիթ ունեն. Սաղաթելյան
- Գնալով բացահայտ է դառնում՝ թշնամին դրսից, օրվա իշխանությունը ներսից նույն քաղաքականությունն են տանում. Ռուստամյան
- Արամ Սարգսյան. Պետք է կանխել խաղաղության պայմանագրի կնքումը
- Իշխանափոխությունը ոչ միայն ու ոչ այնքան ներքաղաքական, որքան անվտանգային հարց է. Սեյրան Օհանյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է
- Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան