Տեսչությանը տրվող նոր լիազորությունը Սերգեյ Բագրատյանին հիշեցրեց ծառերի հետևում թաքնվող պետավտոտեսուչներին
«Նախագիծը ներկայացվել է հաշվի առնելով Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքի ժամանակ ծագած խնդիրները, որոնք կապված է թերի վերահսկողական գործիքակազմի հետ»,-հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ որը Նարեկ Զեյնալյանի հետ հեղինակել է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:
Նա հիշեցրեց, որ 2019 թվականին աշխատանքային օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, իսկ 2020 թվականից տեսչական մարմինն աշխատանքային օրենսդրությունը հսկելու համար ստացավ լիազորությունների ողջ ծավալը:
Տիգրանյանի խոսքով՝ ստուգումների մասին օրենքով նախատեսվում է, որ տեսչական մարմինը 3 օր առաջ պետք է տնտեսվարողին տեղեկացնի ստուգման մասին՝ անկախ նրանից, որ ստուգումների պլանը օրենքով նախատեսված կարգով հրապարակվում է տեսչական մարմնի պաշտոնական կայքում:
«Տնտեսվարողների համար սա կանխատեսելի է դարձնում ստուգումները, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսչությունը ստուգում է նաև աշխատանքային պայմանագրի պատշաճությունը կամ ընդհանրապես դրա առկայությունը, այսինքը՝ թաքնված աշխատուժի հայտնաբերումը, ապա եռօրյա ժամկետում ծանուցումն ստուգումն դարձնում է ոչ արդյունավետ»,-նախագիծը հիմնավորեց Հերիքնազ Տիգրանյանը:
Նա հայտնեց, որ փոփոխության իմաստն այն է, որ թաքնված աշխատատեղերը հայտնաբերելու կամ պայմանագրերն օրենքով սահմանված կարգով չկնքված լինելու դեպքերը ստուգելու համար Տեսչական մարմնի համար վերացվում է եռօրյա ժամկետում ծանուցելու օրենսդրական պահանջը:
ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե պետության նպատակը թաքնված աշխատողներ պահող տնտեսվարողներին բռնացնե՞լն է, թե՞ կանխարգելման միջոցով նման երևույթները վերացնելը:
«Եթե մենք գնում ենք բռնացնելու ճանապարհով, ապա կարծում եմ, որ սխալ փիլիսոփայություն ենք ընտրել, որովհետև ստուգումով չէ, որ պետք է նման փաստերն հայտնաբերել, պետք է գտնել այն մեխանիզմները, որով տնտեսվարողները շահագրգռված լինի ներկայացնելու բոլոր աշխատողներին: Ի՞նչ ստրեսներ եք առաջացնում տնտեսվարողների մոտ: Հանկարծակի ստուգումներով բռնացնում եք, որ, օրինակ, հավաքարարին չի գրանցե՞լ: Սա նման է նրան, որ ժամանակին պետավտոտեսուչները թաքնվում էին ծառերի հետևում և երբ որևէ խախտում էին հայտնաբերում՝ վազելով գալիս կանգնացնում էին և գումար պահանջում»,-ասաց Բագրատյանը և կարծիք հայտնեց, որ եթե պետությունը պատշաճ կերպով դիմի տնտեսվարողին, նրանք ճիշտ տեղեկատվություն կտան, առավել ևս, որ, նրա համոզմամբ, վերջերս պետությունն այնպիսի փոփոխություններ է արել, որ տնտեսվարողին չգրանցված աշխատող պահելն ձռնտու չէ:
Հերիքնազ Տիգրանյանն հայտնեց, որ այդ դրույթը գործել է մինչև 2013 թվականը և հիմա այն վերականգնվում է:
Բագրատյանն էլ տարակուսեց, թե արդյո՞ք մինչև 2013թ գործող օրենքով ճիշտ կարգավորումներ են եղել:
Օրենքի համահեղինակ Նարեկ Զեյնալյանն էլ վրդովվեց, որ ՔՊ-ական Բագրատյանը նման ահասարսուռ համեմատություններ է անում և խիստկասկածեց, որ տնտեվարողին պատշաճ հարցում ուղարկելու դեպքում վերջինս անկեղծորեն կասեն, թե քանի չգրանցված աշխատող ունեն:
Հարակից հրապարակումներ`
- Պարո՛ն Քերոբյան, դուք էլ դանդաղ եք գնում-գալիս…Ալեն Սիմոնյանը՝ Վահան Քերոբյանին
- Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան
- Հայաստանը 26 մլն 500 հազար եվրոյի վարկ է վերցնում
- Տնտեսվարողները խոտան ապրանք ունենալու դեպքում կկարողանան 1%-ով նվազեցնել շահութահարկի բազան
- Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը՝ առանց ընդդիմության