Վրաստանի դպրոցներում «Զինվորական գործ» առարկա կդասավանդվի
2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կսկսվի «Զինվորական գործ» կրթական նոր նախագծի փորձարկումը, որին կմասնակցի բարձրլեռնային շրջանների 18 դպրոցների հիմնական մակարդակի (VII-IX դասարաններ) ավելի քան 300 աշակերտ, հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ): Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Վրաստանի ԿԳՆ-ի փոխանցմամբ, նախագծի շրջանակներում աշակերտներին շաբաթական մեկ անգամ կդասավանդեն հատուկ պատրաստված ակտիվ զինվորականներ։
Ըստ ԿԳՆ-ի տեղեկատվության, ընդլայնվում է նաև «Պաշտպանություն և անվտանգություն» կրթական նախագծի շրջանակը։
«Վերապատրաստված անձինք կբարելավեն դպրոցականների գիտելիքները այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ քաղաքացիական անվտանգությունը, հնարավոր սպառնալիքների աղբյուրները, անվտանգության հետ կապված օրենսդրական դաշտը, առաջին օգնության մեթոդները, Վրաստանի պաշտպանական համակարգը և պաշտպանական ուժերի գործունեությունը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին