Սլովակերեն լույս են տեսել Թումանյանի հեքիաթներն ու Հայկական միջնադարյան առակները
Պրահայի «Պետկա» հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Թումանյանի «Հայկական հեքիաթները» և «Միջնադարյան հայկական առակները» գրքերը ավստրիաբնակ բանասեր Մերի Սարգսսյանի սլովակերեն թարգմանությամբ։
Orer.eu-ն գրում է, որ գրքերը հրատարակվել են նկարազարդումներով, իսկ Թումանյանի գրքում տեղ են գտել հայ աշակերտների գեղարվեստական աշխատանքները։ Հեքիաթների ժողովածուն նվիրվում է Թումանյանի 150-ամյակին։ Գրքում թարգմանաբար ներկայացվող 19 հեքիաթները 1978 թվականին Երևանում լույս տեսած Թումանյանի ընտիր երկերի հրատարակությունից են։
Իսկ Հայկական առակների գրքում տեղ են գտել Վարդան Այգեկցու, Մխիթար Գոշի հայտնի 137 առակները, որոնց թվում են նաև անհայտ առակագիր Օլոմպիանայի մի քանի առակները։