ARARAT-ը՝ STARMUS VI փառատոնի գործընկեր
Սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում տեղի ունեցավ գիտության, արվեստի և երաժշտության STARMUS VI միջազգային հեղինակավոր փառատոնը, որի գործընկերն էր ARARAT լեգենդար հայկական կոնյակը:
STARMUS VI փառատոնը մեկ միասնական գաղափարի` արվեստի և տիեզերքի բացահայտման շուրջ է միավորում համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր գիտնականներին, նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացներին, աշխարհահռչակ երաժիշտներին:
Փառատոնի ընթացքում հնչել են թե՛ հայտնի և սիրված ստեղծագործություններ, թե՛ գիտական դասախոսություններ։ Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերի ցանկում էին Քիփ Թորնը, Բրայան Մեյը, Թոնի Ֆադելը, Ջեյմս Բաղյանը, Տիգրան Համասյանը, Էմմանուել Շարպանտյեն, Չարլի Դյուկը և այլք։
STARMUS VI փառատոնի աշխատանքներին յուրահատուկ ջերմություն հաղորդեցին ARARAT լեգենդար հայկական կոնյակները։
ARARAT-ից մանրամասնում են, որ փառատոնի շրջանակում ավանդաբար կայացավ «Աստղային գիշեր» խորագրով համերգային միջոցառումը, որն այս տարի անցկացվեց Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով բացահայտելու առեղծվածներով լի աստղային երկինքը և վայելու ջերմ զրույցներ աստղաֆիզիկայի, երաժշտության ու արվեստի մասին։
«Աստղային գիշեր» ծրագրի առեղծվածային գրավչության գաղափարն ամբողջացրեց ARARAT կոնյակների համտեսի արարողությունը, որը լրացնելով աստղազարդ երկինքը, հնարավորություն ընձեռեց մասնակիցներին բացահայտելու ARARAT կոնյակների ամենավառ եզրերը։
Փառատոնի շրջանակում մատուցվեցին ARARAT-ի համահոտային շարքի հիմքով պատրաստված կոկտեյլներ։
Հարակից հրապարակումներ`
- ARARAT Cherry. Նշանավորման երեկո
- ARARAT-ը աջակցել է Հովհաննես Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» կտավի բացման պաշտոնական արարողությանը
- Թերրի Ջորջի այցը ARARAT թանգարան
- ARARAT և Ոսկե ծիրան. Ջերմ հանդիպումների երեկո
- ARARAT Cherry. Դասական կոնյակի վառ եզրերը ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում