«Հեռու քաղաքականությունից». Քաղաքացիների արձագանքը Ռուբեն Հախվերդյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու լուրին
Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը: Այս լուրը հրապարակել է այդ կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
Այդ գրառման ներքո, ինչպես նաև այլ գրառումներով քաղաքացիները քննադատել են այդ նախաձեռնությունը։ Մեկնաբանություններից մի քանիսը՝ առանց փոփոխությունների.
«Երբեք չեմ ուզում,Ձեզ տեսնել այդ դաշտում, ափսոսում եմ, ես Ձեզ միշտ լսում եմ, հեռու քաղաքականությունից, պարոն ՀԱԽՎԵՐԴՅԱՆ, մենք քեզ սիրում ենք, ինչպես ձեր երգերը, դուք նման եք ձեր երգերին, ես Ձեզ չեմ ընտրելու»։
«Էս մարդուն ինչի» եք համոզել մտցրել քաղաքական դաշտ, որ ինքն էլ փչանա Մեսչյանի պես, իր երգերն էլ լսելու հավես չլինի»։
«Կոշկակարը պետք է կոշիկ կարի,հացթուխը հաց թխի»։
«Հեռու քաղաքականությունից»։
«Իբրև թե լավ եղավ Արթուր Մեսչյանը երգարվեստից մտավ այդ դաշտ ու վարկաբեկվեց, հիմա էլ Հախվերդյա՞նը։ Մեսշչյանը գոնե ճարտարապետ էր»։
«Ուրեմն ես էլ գնամ, օպերա երգե՞մ»։
«Արվեստով զբաղվող մարդը Չպետք է քաղաքական ոլորտ մտնի։ Սա որպես աքսիոմա։ Հակառակ դեպքում նա կորցնում է իր վստահելիությունը, ինչ պայմաններում էլ որ լինի իր գործունեության դաշտը։ Ոչ մի քաղաքական գործիչ Չպիտի զբաղվի արվեստով և հակառակը, արվեստագետին թողեք հանգիստ, թող նա իր գործերով զբաղվի։ Սխալ որոշում։ Ասում եմ սա՝ հարգելով ու գնահատելով Հախվերդյանի ներդրումը հայ քաղաքային երգի ասպարեզում։ Պետք է գնալ իր համերգին ու ոչ թե լսել նրան քաղաքի աղբը հավաքելու վերաբերյալ ինչ որոշում է ընդունել»։
«Մենք այդպես էլ չհասկացանք թե ինչպես և ով պետք է երկիր կառավարի։ Շատ ափսոս։ Հետո էլ վայ-վույ ենք անում»։
«Կարծես ծաղրի են վերածել քաղաքապետի ընտրությունը, թեկնածուների ցուցակը գնալով ավելի է գունավորվում, մի քիչ լրջությունը չէր խանգարի գործին»։
«Էդ մարդու միակ այիբը մեկ մեկ գինովնալն է, որ տարաք քաղաքականություն հազար այիբ եք կպցնելու... հանգիստ թողեք, թող ստեղծագործի...»։
«Վատություն մի արեք մարդուն, դա իր տեղը չի»։
«Հեռացրեք այս գրառումը»։
«Պարտությունը ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ է ...»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև Նատալյա Ռոտենբերգը, ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան