Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցի մասին պետք է խոսվի դեկտեմբերին. Ալեն Սիմոնյան
«Անլուրջ եմ համարում»,-ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների՝ խորհրդարանի նիստը բոյկոտելու և Ազգային ժողովից դուրս քննարկումներ անցկացնելու գործողութունների վերաբերյալ լրագրողի հարցին:
Նա համոզմունք հայտնեց, որ այն չի հարվածի ԱԺ վարկին, քանի որ գործող խորհրդարանն ունի ամենաբարձր լեգիտիմությունը։
«Իսկ ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ և նրանք թող մի հատ էլ այլընտրանքային պետություն հիմնեն»,-հայտարարեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը ԱԺ-ում ներկայացնում է քաղաքական մեծամասնության, բայց ԱԺ-ն քաղաքական գնահատական չի տալիս, քանի որ դրա համար կան քաղաքական մարմիններ և շուտով լինելու է ՔՊ նոր վարչության ընտրությունը:
Սիմոնյանը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու հարցի մասին պետք է խոսվի դեկտեմբերին, երբ նստաշրջանն ավարտվի:
«Բայց ես վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով, բժշկի թուղթ ներկայացնելով, կամ իբր իրենց օրակարգով, գալ աշխատանքներին մասնակցություն ցուցաբերել: Իսկ տարվա վերջում, երբ տվյալները կամփոփվեն, հրցը կմտնի խորհորդ և մանդատների հարցով որոշում կընդունվի»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ իրենք մեկ անգամ ընդառաջել են ընդդիմադիրներին՝ մանդատից զրկելու հարցն չուղարկելով ՍԴ:
Սիմոնյանը ընդդիմադիրներից միայն արժանապատիվ համարեց Արթուր Վանեցյանի քայլը:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն առաջարկում է ներդնել խորհրդային անանուն նամակների ինստիտուտը
- Հայաստանը 26 մլն 500 հազար եվրոյի վարկ է վերցնում
- Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը՝ առանց ընդդիմության